Կիրառվում ենք խաղային մեթոդներ, որոնք ոչ միայն զվարճալի են, այլև խթանում են երեխայի բնական հետաքրքրությունը և սովորելու ձգտումը
Կորիիզ մանկապարտեզում կրթությունը պարզապես դասընթաց չէ, այլ հետաքրքիր և ոգեշնչող ճանապարհորդություն
Փորձառու մանկավարժները սիրով ու նվիրումով են մոտենում իրենց գործին
Արվեստը երեխաների երևակայության, ինքնարտահայտման և ստեղծագործական մտածողության զարգացման կարևորագույն կետերից է
Երեխաների անվտանգությունն ու բարեկեցությունը առաջնահերթ են։ Կորիիզը ստեղծել է ջերմ, ապահով և մաքուր միջավայր, որտեղ յուրաքանչյուր փոքրիկ կարող է լիովին պաշտպանված զգալ։
Իսկ փորձառու և հոգատար անձնակազմը ապահովում է երեխաների թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական անվտանգությունը՝ նրանց տալով սեր, խնամք և աջակցություն։
Այո, «Կորիիզ» մանկապարտեզում գործում է ուղիղ եթերով տեսահսկման համակարգ (Live Camera), որի միջոցով ծնողները կարող են իրենց հեռախոսներով անվտանգ հետևել երեխայի առօրյային:
«Կորիիզ» մասնավոր մանկապարտեզը գտնվում է Երևան քաղաքում, Էրեբունի վարչական շրջանում՝ Աթոյան 165 հասցեում (հարմար մուտք և ավտոկայանատեղի):
Գործում են 3 հիմնական փաթեթներ՝ Կեսօրյա 08:30-13:00 (50,000 դրամ, 2-անգամյա սնունդ), Հիմնական 08:30-17:00 (70,000 դրամ, 3-անգամյա սնունդ) և Ամբողջական 08:30-19:00 (90,000 դրամ, 4-անգամյա սնունդ):
«Կորիիզ»-ում գործում են նկարչության, օտար լեզուների (անգլերեն, ռուսերեն), լոգոպեդական, կավագործության, երաժշտության և շախմատի զարգացնող խմբակներ: